«Մենք նախկիններից այլևս չենք բողոքում, մենք նախկիններին երանի ենք տալիս». Եկմալյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց (տեսանյութ)

12:53 • 14.05.20

Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա էին անում։ Նրանց թվում էին Երևանի Եկմալյան փողոցի բնակիչները, որոնք նշեցին, որ հեղափոխության սկզբում հույս ունեին, որ նոր իշխանությունները կլուծեն իրենց հարցը, սակայն այսօր հիասթափված են: 

«Մենք նախկիններից այլևս չենք բողոքում, մենք նախկիններին երանի ենք տալիս»,- ասաց բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ Երևանի Եկմալյան փողոցի մի քանի շենքերի բնակիչների բնակարանները շուրջ 15 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել, մասնավոր բազմաբնակարան շենքեր են կառուցվել այդ հասցեներում, սակայն նրանք մինչ օրս որևէ փոխհատուցում, որևէ բնակարան չեն ստացել: