«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ավարտին է մոտենում. Bloomberg
«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն վերջին փուլում է և մոտ է ավարտին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Life.ru-ի փոխանցմամբ՝ արբանյակից արված տեսակադրերում երևում է, թե ինչպես են գերմանական Մուրկան նավահանգստում գտնվող խողովակաշարերը տեղափոխում նավակայանի մոտ՝ բեռնման համար: Հաղորդվում է, որ նավահանգիստը շինարարության լոգիստիկ կենտրոնն է:
Բացի դա, 3 ամիս տևած գրեթե շուրջերկրյա նավարկությունից հետո ռուսական «Ակադեմիկոս Չերսկի» նավը, որը նախագիծն ավարտին հասցնելու գործում գլխավոր թեկնածուն է, խարսխվել է Մուրկանից 5 կմ հեռավորության վրա:
Այս պահի դրությամբ կառուցվել է գազատարի 1239 կմ-ը: Աշխատանքն ավարտին հասցնելու համար մնացել է կառուցել մոտավորապես 6 տոկոսը: Փորձագետները ենթադրում են, որ «Ակադեմիկոս Չերսկին» կարող էր շինարարությունն ավարտել այնպես, որ «Հյուսիսային հոսք-2»-ը գործարկվեր 2020-ի վերջին:










