Չեռնոգորիայում հոգևորանների ձերբակալությունից հետո բողոքի ցույցեր են սկսվել. իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

03:31 • 14.05.20

Չեռնոգորիայի ոստիկանությունը ուժ և արցունքաբեր գազ է կիրառել Նիկշիչ և Պլեևլյա քաղաքների բնակիչների նկատմամբ, որոնք դուրս էին եկել Սերբիայի Ուղղափառ եկեղեցու Բուդիմլյան-Նիկսիկ թեմի եպիսկոպոս Իոաննիկիայի և հոգևորականների ձերբակալման դեմ ցույցի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ իրավապահները եպիսկոպոսին և 7 հոգևորականներին ձերբակալել են Նիկշիչ քաղաքում, չնայած կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներին, եկեղեցական հավաքույթ անցկացնելու համար:

Չորեքշաբթի երեկոյան մեծ թվով քաղաքացիներ են դուրս եկել Պլեևլյա քաղաքի փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել հոգևորականությանը:

«Ոստիկանությունը ցույցը ցրելու համար հավաքվածների դեմ, որոնց թվում շատ երեխաներ կան, արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները պատասխանել են քարերով, մի քանի ոստիկաններ տուժել են, ինչից հետո ամբոխը ցրվել է»,- փոխանցում է Vijesti պարբերականը:

Չեռնոգորիայի ոստիկանությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա հարձակում են գործել դիմակավորված ցուցարարները, որոնք զինված են եղել քարերով, շշերով և պիրոտեխնիկական միջոցներով: