Սուդանի հարավ-արևմոտւքում տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել

04:26 • 14.05.20

Նվազագույնը 29 մարդ է մահացել, 19-ն էլ տուժել են Սուդանի հարավ-արևմուտքում՝ Հարավային Կորդոֆան նահանգում զինված հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի զինված ուժերի ներկայացուցիչ Աբդալ ալ Բաշքիրի հայտարարությանը:

Նախորդ շաբաթ հաղորդվում էր, որ 30 մարդ մահացել է Հարավային Դարֆուրում երկու ցեղերի ներկայացուցիչների միջև բախման հետևանքով:

Ալ Բաշիրի խոսքով՝ բախումները, որոնց համար պատճառ են դարձել զենքի վաճառքը, ինչպես նաև գումարի շուրջ վեճը, սկսվել են Կադուգլի քաղաքի շուկայում երեքշաբթի: Նա կոչ է արել տեղի ունեցածը քննող հանձնաժողով ձևավորել և ընդգծել է, որ այդ բախումները միջցեղային բնույթ չեն կրում: