Իսպանիայում մարդկանց միայն 5%-ի մոտ է կորոնավիրուսի հակամարմին ձևավորվել
Իսպանիայի բնակչության միայն 5 տոկոսն է կորոնավիրուսի հակամարմիններ զարգացրել՝ ըստ կառավարության հովանու ներքո իրականացված համաճարակաբանական հետազության նախնական տվյալների:
«Այս արդյունքները հեռու են այն իրավիճակից, երբ կարող ենք ասել, որ կայուն իմունիտետ ունենք: Վարակման երկրորդ ալիք կարող է տեղի ունենալ: Մենք չգիտենք, թե ինչ տեղի կունենա»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է երկրի Ազգային համաճարակաբանական կենտրոնի տնօրեն Մարինա Պոլլանը:
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ մասնակիցների 87 տոկոսը, որոնք «Քովիդ-19»-ով են վարակվել, հակամարմիններ են ձևավորել:
Ուսումնասիրության նախնական արդյունքների համաձայն՝ հակամարմիններ զարգացնելու հավանականությունն առավել մեծ է այն մարդկանց մոտ, որոնք կորոնավիրուսի 5 աշխատնշան են ունեցել (14.7%), քան 3 աշխատանշան ունեցածների (8%): Հետազոտությանը մասնակցել է 60 983 մարդ:
Իսպանիայում համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 272 646 մարդ, մահացել՝ 27 321-ը:










