Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով եկել է գլոբալիզացիայի դարաշրջանի ավարտը

18:01 • 14.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով եկել է գլոբալիզացիայի դարաշրջանի ավարտը, հայտնում է lenta.ru կայքը։

Ամերիկյան առաջնորդի կարծիքով՝ կորոնավիրուսի բռնկումը ցույց է տալիս, որ գլոբալիզացիայի դարաշրջանն ավարտված է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը դիտարկում է կորոնավիրուսի համավարակի սկզբնաղբյուր լինելու համար Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։

Ավելի վաղ Թրամփը ԱՄՆ հատուկ ծառայություններին հանձնարարել էր հետաքննել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Չինաստանի կողմից հնարավոր դավադրության վարկածը։ Պեկինի իշխանությունները կտրուկ հերքել են իրենց հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։