Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3952-ի

09:28 • 14.05.20

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 58 նոր դեպք, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3952-ի: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է կորոնավիրուսի 33 332 թեստավորում, գրանցվել է վարակման 639 նոր դեպք: Վարակման դեպքերի թիվը հասել է 143 114-ի: Առողջացածների թիվը ավելացել է 2826-ով և հասել է 101 715-ի:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 429 969 է, մահացել է 298 180 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: