Թրամփը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի ավելի քան 10 միլիոն թեստ է անցկացվել, և նահանգապետերին հորդորել է բացել դպրոցները

13:47 • 14.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի առկայությունը ստուգող ավելի քան 10 միլիոն թեստ է անցկացվել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան թղթակից Մորգան Չալֆանը:

Նախագահը թեստավորման նման ցուցանիշների ֆոնին կոչ է արել նահանգային իշխանություններին թուլացնել սահմանափակումների ռեժիմը և սկսել բացել դպրոցները։

«Կարծում եմ, որ պետք է ամբողջովին բացեք դպրոցները»,- ասել է Թրամփը՝ դիմելով նահանգապետերին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն այժմ կորոնավիրուսի վարակման դեպքերի թվով աշխարհում առաջատարն է՝ գրեթե 1,4 միլիոն վարակակիր։ Հիվանդությունից մահացել է ավելի քան 84 000, ապաքինվել՝ 310 259 մարդ։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, որից 298 201-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: