Նյու Յորքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 185 հազար դեպք. վիրուսի հետևանքով մահացածների թիվը անցել է 20 հազարը. ТАСС
Նյու Յորքում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացած մարդկանց թիվը գերազանցել է 20 հազարը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով ԱՄՆ խոշորագույն քաղաքի հասարակական առողջապահության վարչության կայքում չորեքշաբթի տեղ գտած տվյալներին:
Մայիսի 13-ի դրությամբ Նյու Յորքում գրանցվել է վարակման 185 206 դեպք: Հաստատվել է 15 233 վարակված մարդու մահ: Եվս 5 083 մարդու մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունը:
Ինչպես չորեքշաբթի հայտնել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն՝ կորոնավիրուսի կասկածով Նյու Յորքի հիվանդանոցներ դիմած պացիենտների թիվը 1 օրում ավելացել է՝ 51-ից 78-ի հասնելով: Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտների թիվը 550-ից հասել է 561-ի: Դե Բլազիոն ընդգծել է, որ տնտեսության վերականգնման համար քաղաքին անհրաժեշտ կլինի 2 տարվա ընթացքում դաշնային օգնության տեսքով մոտ 17 միլիարդ դոլար:










