Հյուսիսային և Հարավային Ամերիկաները կորոնավիրուսով վարակումների թվով առաջ են անցել Եվրոպայից. РИА Новости
Աշխարհում Covid-19-ով վարակման դեպքերի թիվը անցել է 4.17 միլիոնից, մահացել է ավելի քան 287 հազար մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին:
Նշվում է, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները վարակվածների թվով առաջ են անցել Եվրոպայից:
Համաձայն կազմակերպության տվյալների՝ 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 81 577 դեպք, մահացել է 4 245 մարդ: Այսպիսով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով ամբողջ աշխարհում վարակվել է 4 170 424 մարդ, մահվան դեպքերը՝ 287 399:
Հյուսիսային և Հարավային Ամերիկաները առաջ են անցել Եվրոպայից: Այստեղ գրանցվել է վարակման 1 751 564 դեպք, իսկ Եվրոպայում՝ 1 780 316:










