Ֆինլանդիան բացում է դպրոցները և սահմանները Շենգենյան գոտում աշխատանքային ուղևորությունների իրականացման համար. ТАСС
Ֆինլանդիայում կորոնավիրուսի համավարակի հետևանքով Շենգենյան գոտում աշխատանքային ուղևորության համար մարտի վերջին փակված սահմանները և դպրոցները կվերաբացվեն մայիսի 14-ից: Ինչպես չորեքշաբթի երեկոյան հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավարը, Շենգենյան գոտու սահմանների բացումը կլինի աստիճանաբար՝ սկսած կեսգիշերից:
«Սկսած մայիսի 14-ից թույլատրվում են աշխատելու նպատակով իրականացվող տրանսսահմանային, ինչպես նաև անհետաձգելի հանգամանքներով պայմանավորված այլ ուղևորություններ: Այն անձինք, որոնք արտասահմանից Ֆինլանդիա են ժամանելու աշխատանքի նպատակով, ստիպված են լինելու սահմանային հսկիչ անցակետում հաստատել իրենց մուտք գործելու հիմքերի առկայությունը: Այս սահմանափակումները, ինչպես նաև Շենգենյան գոտու արտաքին սահմաններով իրականացվող ուղևորություններին վերաբերող սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև հունիսի 14»,- ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Բացի աշխատանքային ուղևորությունները, այժմ թույլատրվելու են նաև տարբեր անհետաձգելի գործերով ուղևորությունները, այդ թվում՝ այցելությունը ընտանիքին: ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպի արտասահման զբոսաշրջային ուղևորությունները դեռևս չեն խրախուսվում:










