Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված կնոջից ծնված երեխան 3 օր անց մահացել է. Lenta.ru

06:18 • 15.05.20

Մեծ Բրիտանիայի Բրիջենդ կոմսության Մեյսթեգ քաղաքում կորոնավիրուսով վարակված կնոջ որդին մահացել է լույս աշխարհ գալուց հետո 3-րդ օրը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Guardian-ին:

Քուլիո Քարլց Ջասթին Մորգանը (Coolio Carl Justin Morgan) համարվում է կորոնավիրուսի ամենաերիտասարդ զոհը: Ծննդաբերությունից առաջ նրա մայրը կորոնավիրուսի ախտորոշիչ թեստ էր հանձնել, որը դրական էր եղել:

Տղա երեխան ծնվել է սրտի կծկումների ցածր հաճախականությամբ: Նրան տեղափոխել են այլ հիվանդանոց, սակայն մայիսի 5-ն նա մահացել է:

Հաղորդվում է, որ երեխայի մահվան առաջնային պատճառ է նշվում ծանր հիպոքսիկ իշեմիկ էնցեֆալոպաթիան, իսկ մոր մոտ ախտորոշված կորոնավիրուսը՝ երկրորդային: