Իրանցի մարզիկներին օրենքով արգելվել է սպորտային որևէ միջոցառման ժամանակ մրցել իսրայելցի մարզիկների հետ
Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ իրանցի մարզիկներին սպորտային որևէ միջոցառման ժամանակ արգելվում է իսրայելցիների հետ մրցել, հայտնում է korrespondent.net կայքը։
«Մենք ունենք գաղափարական սկզբունքներ, որոնց համաձայն՝ սիոնիստական ռեժիմն ինքնիշխան պետություն չի ճանաչվում, հետևաբար՝ որևէ սպորտային մրցույթ նրանց դեմ տեղի չի ունենա»,- հայտնել է խորհրդարանի սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մոհամեդ Ազիզը։
Նրա խոսքով՝ եթե այս որոշման հետևանքով իրանցի մարզիկները պետք է որակազրկվեն, ուրեմն «թող այդպես էլ լինի», քանի որ երկրի գաղափարական սկզբունքները շատ ավելի կարևոր են սպորտային մրցույթներից։ Նման քայլի գնալու դեպքում իրանցի մարզիկներին միջազգային պատժամիջոցներից ազատելու պատասխանատվությունը խորհրդարանը դրել է սպորտի ֆեդերացիայի վրա։
Միջազգային օլիմպիական կոմիտեի և միջազգային սպորտային բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքն այս որոշմանը դեռևս հայտնի չէ։ Իրանը նախկինում նույնպես Իսրայելի նկատմամբ թշնամանքից և պաղեստինիցիների հետ ունեցած համերաշխ հարաբերություններից դրդված իր մարզիկներին արգելել էր պայքարի մեջ մտնել իսրայելցիների հետո։ Իրանի սպորտի նախարարությունը վերջերս փորձում էր իսլամական ակումբի և մարզիկների նկատմամբ նման գործողությունների հետևանքով սահմանված պատժամիջոցներին լուծում տալ։










