Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4000-ը

09:22 • 15.05.20

Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1635 և մահվան 55 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Այսպիսով՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 144 749-ի, մահվան դեպքերի թիվը` 4007-ի:

Օրվա ընթացքում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 2315 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 104 030-ի:

Երկրում անցկացված կորոնավիրուսի թեստերի ընդհանուր թիվն անցել է 1,5 միլիոնը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 527 127 է, մահացել է 303 413 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: