Փոխնակ մայրերից ծնված և արտասահմանցի զույգերի համար նախատեսված գրեթե 50 նորածին երեխա մնացել է ուկրաինական հյուրանոցում՝ կորոնավիրուսի և փակ սահմանների պատճառով (տեսանյութ, լուսանկարներ)

14:24 • 15.05.20

Բրիտանական Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ուկրաինական հյուրանոցում մնացած, փոխնակ մայրերից ծնված գրեթե 50 նորածին երեխա:

46 նորածինները պահվում են Կիևի «Վենետիկ» հյուրանոցում: Նրանց պետք է վերցնեն Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Իսրայելից, Գերմանիայից, Չինաստանից, Մեքսիկայից, Ռումինիայից և այլ երկրներից զույգերը, որոնք 5 745-ից մինչև 57 365 ֆունտ ստերլինգ են վճարել այն կազմակերպությանը, որն օգնել է իրենց ընտանիքների համալրման գործում: Սակայն նրանք չեն կարողանում գալ երեխաների ետևից, քանի որ Ուկրաինայի սահմանները փակ են կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Փոխնակ մայրերի վճարովի ծառայություններն օրենքով արգելված են եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, բայց օրինական են Ուկրաինայում:

Փոքրիկներին խնամում են հյուրանոցի աշխատակիցները: Լուսանկարներն ու տեսանյութն արժանացել են ուկրաինական խորհրդարանում մարդու իրավունքների օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովայի ուշադրությանը:

«Տեսանյութը կարծես գովազդ լինի: Բոլոր այս երեխաները ծնվել են փոխնակ մայրերի օգնությամբ՝ օտարերկրյա քաղաքացիների համար: Այս տեսանյութն ապացուցում է, որ փոխնակ մայրերի ծառայություններն այդ կազմակերպության կողմից կրում են զանգվածային և համակարգային բնույթ և գովազդվում են որպես բարձրորակ ապրանք»,-ասել է Դենիսովան:

Նորածինները գովազդվում են BioTexCom կազմակերպության կողմից, որը ենթադրաբար բրիտանական կապեր ունի և ներկայացվում է որպես «մարդկային վերարտադրության կենտրոն»:

 

The babies are advertised by the firm BioTexCom which appears to have British links and describes itself as a 'centre for human reproduction'

She said that the video confirms the systematic and large scale provision of surrogate services by Ukraine to the world

The crying children are being cared for by staff but the images have alarmed the human rights ombudsman for the Ukrainian parliament, Liudmila Denisova

They are due to be collected by parents from the UK, USA, Italy, Spain, France, Israel, Germany, China, Mexico, Romania and other countries

Some 46 newborns are crammed in a dormitory at the Venice Hotel in capital city Kyiv - in what looks like a baby factory

A shocking video shows almost 50 surrogate babies stranded in Ukraine due to the coronavirus lockdown