ԱՄՆ-ում կորոնավիրուսի ֆոնին գործազուրկների թիվը հասել է 36 միլիոնի

11:19 • 15.05.20

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի ֆոնին ևս 3 միլիոն մարդ գործազրկության նպաստ ստանալու դիմում է ներկայացրել կառավարությանը՝ այդպիսով երկրում գործազուրկների ընդհանուր թիվը հասցնելով 36 միլիոնի, հայտնում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Աշխատանքի և զբաղվածության հարցերով դեպարտամենտի տվյալները ցույց են տալիս, որ օգնության համար ներկայացրած դիմումները գնալով քչանում են, սակայն աշխատանքային կրճատումների հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, որն աննախադեպ է 1930 թվականի Մեծ ճգնաժամից ի վեր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ապրիլին համավարակի հետևանքով գործազուրկների թիվը հասնում էր 26 միլիոնի։

Նշվում է, որ աշխատանքային շուկաները վնաս են կրում են ամբողջ աշխարհով մեկ: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 195 մլն աշխատատեղի կորուստ կարձանագրվի: Այս տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գործազրկության մակարդակը կտրուկ կբարձրանա: Կարանտինային պայմանների և մեկուսացման հետևանքով կտուժի համաշխարհային աշխատուժի 81%-ը՝ մոտ 2.7 մլրդ մարդ: