Կանադայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել. կա 1 զոհ (լուսանկարներ)
Կանադայի ռազմաօդային ուժերի Snowbirds օդաչուական խմբի ինքնաթիռը կործանվել է Բրիտանական Կոլումբիա նահանգի Կամլոպս քաղաքի մոտակայքում. կա մեկ զոհ, հայտնում է CNN-ը։
«Կանադայի թագավորական ՌՕՈՒ-ին հայտնի է դարձել, որ Snowbirds խմբի ինքնաթիռը կործանվել է Բրիտանական Կոլումբիա Կամլոպս քաղաքի մերձակայքում։ Ծանր սրտով հայտարարում ենք, որ մահացել է Snowbirds թիմի մեկ անդամ, ևս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել»,- ասված է Twitter-ում հրապարակված հայտարարությունում:
Ըստ հաղորդման՝ մահացել է կապիտան Ջենիֆեր Քեյսին։ Կանադայի ազգային պաշտպանության զինված ուժերի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ նա եղել է թիմի հասարակայնության հետ կապերի բաժնի սպա։
Ինքնաթիռի օդաչու կապիտան Ռիչարդ Մաքդուգալը վնասվածքներով հոսպիտալացվել է:
Ականատեսը Global News հեռուստաալիքին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։
/https://www.thestar.com/content/dam/thestar/news/canada/2020/05/17/canadian-forces-snowbird-plane-crashes-in-kamloops/jenn_casey_3_.jpg)











