Ադանայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել (լուսանկար)
Թուրքիայի Ադանա նահանգում մայիսի 17-ի երեկոյան խոշոր անտառային հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:
Ժամը 21:30-ին մոտակա բնակավայրի բնակիչները նկատել են հրդեհն ու տեղեկացրել համապատասխան ծառայություններին, դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության հաշվարկները:
Հրշեջների աշխատանքը տեղում բարդացել է առաջացած ուժեղ քամու պատճառով, այն մեծ արագությամբ տարածել է հրդեհը:
Հրշեջները մինչև հիմա աշխատում են հրդեհի մարման ուղղությամբ:










