«Սադրիչներին պետք է հեռացնել աշխատանքից»․ Կադիրովը պահանջել է պաշտպանիչ միջոցների անբավարարության մասին դժգոհած բուժաշխատողներին ազատել աշխատանքից

11:15 • 18.05.20

Չեչնիայի իշխանությունները հերքել են Գուդերմեսի կենտրոնական հիվանդանոցում պաշտպանիչ միջոցների պակասի մասին տեղեկությունները։ Պետության ղեկավար Ռամզան Կադիրովը պահանջել է աշխատանքից հեռացնել նման հայտարարություններ տարածող բուժաշխատողներին, հայտնում է eadaily.com կայքը։

«Սադրիչներին պետք է հեռացնել աշխատանքից: Ամեն բան՝ սարքավորումները, հագուստը, դիմակները մեզ հերիքում են»,- ընդգծել է պետության ղեկավարը։

 

Կադիրովի խոսքով՝ Չեչնիան Ռուսաստանի սուբյեկտների շարքում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկած գործողություններով առաջատարներից է։ Իսկ պաշտպանիչ միջոցները բավականացում են ոչ միայն Չեչնիայի կարիքները հոգալու, այլ նաև այլ շրջաններին օգնություն հասցնելու համար։