Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 44 մարդ է մահացել. զոհերի ընդհանուր թիվը 4140 է
Թուրքիայում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1368 նոր դեպք, մահացել է 44 մարդ, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 149 435-ի, մահվան դեպքերինը` 4140-ի: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:
Օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից ապաքինվել է 1825 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 109 962-ի:
Թուրքիայում կատարված կորոնավիրուսի թեստերի թիվը վերջին օրում ավելացել է 35 369-ով և հասել 1 624 994-ի:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 805 186 է, մահացել է 316 730 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










