Չելյաբինսկի անտառում գտնված Toyota Camry մեքենաները կտրամադրվեն բուժաշխատողներին` կորոնավիրուսի պայմաններում աշխատելու համար

15:43 • 21.05.20

Օրերս Չելյաբինսկի անտառներից մեկում գտնված տասնյակ Toyota Camry մեքենաները կփոխանցվեն բուժաշխատողներին և սոցիալական ծառայություններին` կորոնավիրուսի պայմաններում աշխատելու համար: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մեքենաների մի մասն էլ կուղարկվեն կառավարական ավտոպարկ:

Մեքենաները կորոնավիրուսի համավարակի շրջանում կհամալրեն բժշկական անձնակազմի և սոցիալական ծառայողների համար նախատեսված ավտոկայանատեղին:

Չելյաբինսկի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերի խոսքով՝ մեքենաներն օգտագործվելու են բժիշկների աշխատանքի համար, ոչ թե բժշկական հաստատությունների ղեկավարների տեղաշարժման:

Քանի որ Չելյաբինսկի նահանգի ղեկավարությունն արդեն մեքենաներ տրամադրել էր բժիշկներին և սոցիալական աշխատողներին, ճապոնական մեքենաների մի մասը կուղարկվի պաշտոնյաների ավտոպարկ:

Մեքենաները նախատեսված են եղել ԲՐԻԿՍ (ԲՐԻԿՍ-ը հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը) և ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովների համար, որոնք կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են, իսկ մեքենաները՝ ուղարկվել անտառ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չելյաբինսկի անտառում Toyota Camry մակնիշի տասնյակ նոր մեքենաներ են հայտնաբերվել: Ականատեսները մոտ 50 մեքենա են հաշվարկել: Սեդանների համար պետբյուջեից 120 մլն ռուբլի է հատկացվել, սակայն մինչ օրս դրանք չեն օգտագործվել ըստ նշանակության: