ՀՀ 168 քաղաքացի Թուրքիայից Վրաստանի տարածքով տեղափոխվել է Հայաստան (լուսանկարներ)

13:29 • 22.05.20

ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան, այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

«Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով):

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում։