Շահումյան-Տափերական ճանապարհին բախվել են Mercedes և Opel մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և վիրավորներ. Shamshyan.com
Մայիսի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում Շահումյան-Տափերական գյուղամիջյան ճանապարհի 1.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 07 ՍX 070 համարանիշի և Opel մակնիշի 36 NV 966 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահածածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:










