«Չեմ ցանկանում մամուլին ինձ դիմակով տեսնելու հաճույքը պատճառել». Թրամփը վերջապես տեղի է տվել ու պաշտպանիչ դիմակ կրել (լուսանկարներ)

14:40 • 22.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերջապես լուսանկարել են պաշտպանիչ դիմակ կրելիս, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նախագահը դիմակը կրել է Ford ընկերության գործարան կատարած այցի ժամանակ: Այս առնչությամբ հատկանշական է նախագահի արտահայտությունն առ այն, որ ինքը չի ցանկանում «լրագրողներին իրեն դիմակով տեսնելու հաճույքը պատճառել»:

«Ես դիմակը կրել եմ գործարանի հետնամասում: Չեմ ցանկանում մամուլին ինձ դիմակով տեսնելու հաճույքը պատճառել: Ես պաշտպանիչ ակնոց ու դիմակ եմ կրել»,-հայտարարել է նախագահը:

Պարբերականը նկատում է, որ նախագահը դիմակը կրել է միայն նրանից հետո, երբ Ford-ի ղեկավար Բիլ Ֆորդը նման խնդրանքով է նրան դիմել:

«Բիլ Ֆորդը նախագահ Թրամփին կոչ է արել գործարան գալուն պես դիմակ կրել: Այցի հաջորդ մասը նախագահն առանց դիմակի է անցկացրել»,-ասված է ընկերության հայտարարությունում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Միչիգանի գլխավոր դատախազ Դանա Նեսելը սպառնացել է դիմակ չկրելու պատճառով հայց ներկայացնել ընդդեմ Թրամփի:

«Նա կամակոր երեխա է, որը հրաժարվում է հետևել կանոններին, իսկ սա կատակ չէ»,-ասել է դատախազը:

Թրամփը, իր հերթին, նշել է, որ դիմակ կրելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ կորոնավիրուսի վարակակիր չէ, մինչդեռ դիմակի կրումը պարտադիր է հիվանդ լինելու դեպքում:

Request: Trump toured the plant with Bill Ford, the company's executive chairman, who asked him directly to wear a mask throughout his time there. The president refused to wear it in publicPresident Trump defied Michigan's mandatory face mask policy on Thursday and toured a Ford Motor factory with no coveringPresident Trump showed off the mask and said it 'looked very nice' when he had it on backstageFord executives giving President Trump the tour wore face masksFord Motor Company CEO Jim Hackett (left) speaks with President Donald Trump during the factory tourThe Rawsonville Components plant makes protective gear and ventilators to help battle the coronavirus