Պակիստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել (տեսանյութեր)
Պակիստանում Pakistan International Airlines ավիաընկերության Airbus А320 ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը` հղում տալով պակիստանյան ԶԼՄ-ներին:
Ինքնաթիռը ներքին չվերթ էր իրականացնում՝ Լահորից դեպի Կարաչի:
Geo TV-ի տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կարաչիի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքից մեկ րոպե առաջ:
Հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 98 մարդ, մեկ այլ տվյալների համաձայն` 107 մարդ:
Վթարի վայր են շտապել փրկարարներն ու բանակային ստորաբաժանումները:
Ականատեսների տեսանյութերից դատելով՝ ինքնաթիռն ընկել է բնակելի շրջանի մոտակայքում:
#Karachi bound #PIA flight crashes minutes before landing near #Karachi airport, developing story. pic.twitter.com/nJXWmOeQ21
— The Khabri News (@TheKhabriNewspk) May 22, 2020
Reportedly @Official_PIA
— Times of Pakistan (@TimesOfPak) May 22, 2020
flight from lahore to karachi crashed near karachi Airport #PIA #planecrash #JummatulWida #AGUSTD2 #Karachi pic.twitter.com/qvOLsGgjgr










