Չինաստանում ոստիկանությունը տղամարդու բեռնատարից մոտ կես միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 100 սառեցված կրիա է առգրավել (լուսանկար)

15:08 • 22.05.20

Չինաստանում ոստիկանությունը Շեն ազգանունով տղամարդու բեռնատարից իշխանությունների պաշտպանության տակ գտնվող ավելի քան հարյուր ծովային կրիա է առգրավել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տղամարդու բեռնատարի սառցարանում հայտնաբերվել է 107 սառեցված կրիա:

Շենը դատապարտվել է 13 տարի ազատազրկման, բացի այդ նա պարտավոր է ավելի քան քսան հազար եվրո տուգանք վճարել:

Բացի այդ, ձերբակալվել է ևս երկու մարդ, որոնք կրիաների մի մասը վաճառել են Շենին:

Հայտնի է, որ առգրավված կրիաների ընդհանուր արժեքը գերազանցում է 421 000 դոլարը:

Պարբերականը նկատում է, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին չինական իշխանությունները հանձնառել են վերահսկել վայրի կենդանիների վաճառքի և դրանք՝ որպես սնունդ օգտագործելու ոլորտները:

The picture is believed to have shown the wild animal trader, Shen, standing next to the turtles with another resident who was caught selling four of the animals to Shen on October 18, 2018