Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականը խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը՝ չնայած կորոնավիրուսի ախտանշանների առկայությանը. РИА Новости

02:49 • 23.05.20

Մեծ Բրիտաինայի վարչապետի խորհրդական Դոմինիկ Քամմինգսը խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը՝ չնայած նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ ունենալուն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Guardian թերթին:

Մարտի վերջին հաղորդվում էր, որ ինքնամեկուսացման մեջ են գտնվում բրիտանացի վարչապետի մի խումբ աշխատակիցներ, որոնք վարակվել են կորոնավիրուսով: Նրանց թվում էր նաև Քամմինգսը, որի մոտ վարակի թեթև ախտանշաններ էին հայտնաբերվել:

Հետաքննության ընթացքում բրիտանական Guardian և Mirror թերթերը պարզել են, որ Քամմինգսը լքել է Լոնդոնում գտնվող իր տունը և ուղևորվել  400 կմ հեռավորությամբ գտնվող Դարեմ քաղաք, որտեղ բնակվում են իր ծնողները: Այնտեղ նրա հայտնվելն աննկատ չի անցել, և մարտի 31-ին ոստիկանության տեղամաս բողոք է ստացվել  կարանտնի հնարավոր խախտման մասին: 

Ոստիկանությունից հայտնել են, որ իրավապահ մարմինների աշխատակիցները կապ են հաստատել բողոքում նշված հասցեի բնակիչների հետ, «հաստատել են, որ անձը, ում մասին խոսք է գնում, այնտեղ  իքնամեկուսացման մեջ է»: Նրանք «ընտանիքին բացատրել են ինքնամեկուսացման սկզբունքները և կրկնել անհրաժեշտ ուղևորություններին վերաբերող համապատասխան հրահանգը»:

Guardian-ը նույպես տեղեկություն է ստացել, որ Քամմինգսը Դարեմում նկատվել է ապրիլի 5-ին՝ բողոքի ներկայացումից մի քանի օր անց: