Չեչնիայի խորհրդարանի խոսնակը հերքել է Քադիրովի՝ կորոնավիրուսով վարակման մասին տեղեկությունները. ТАСС
Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը բամբասանք է որակել երկրի ղեկավար Ռամզան Քադիրովի հիվանդության մասին տարածվող տեղեկությունը և կոչ է արել չանհանգստանալ նրա առողջության համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Դաուդովը ինսթագրամյան ուղիղ եթերում հայտնել է, որ «Ռամզան Ախմատովիչն առողջ է, և ինչ գրում են՝ ճիշտ չէ»:
«Ես գիտեմ, թե որքան ուժեղ են մեր հանրապետության բնակիչներն անհանգստանում այս բամբասանքների պատճառով, սակայն անհանգստության պատճառ չկա: Ալլահի կամքով մեզ մոտ ամեն բան լավ կլինի»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ նրա մոտ կասկածվող կորոնավիրուսի պատճառով:










