Թաթարստանի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և տուժածներ
Թաթարստանի Զելենոդոլսկ քաղաքի հիվանդանոցի բաժանմուքներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել, որի մասին հայտնել է առողջապահության նախարար Մարատ Սադիկովը:
Թաթարստանի առողջապահության նախարարը ժամանել է դեպքի վայր, իսկ այժմ տեղեկություններ կան 2 զոհի մասին»,- ասել է ТАСС-ի զրուցակիցը:
Ինչպես լրատվամիջոցին տեղեկացրել են արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ ևս 4-ը տուժել է:
ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության Թաթարստանի հարցով գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է Մոսկվայի ժամանակով 22:15-ին (Երևանի ժամանակով՝ 23:15): Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջիկ հարկի սենյակներից մեկում: Հրշեջներին հաջողվել է կրակը մարել մոտ 15 րոպե անց, իսկ հիվանդանոցի 88 պացիենտ տարհանվել է հարևան մասնաշենք:










