Բրազիլիան կորոնավիրուսով վարակումների թվով հերթական ռեկորդն է սահմանել՝ առաջ անցնելով Ռուսաստանից. РИА Новости

04:23 • 23.05.20

Բրազիլիան կորոնավիրուսով վարակումների թվով առաջ է անցել ՌԴ-ին և այժմ աշխարհում զբաղեցնում է վարակվածների թվով 2-րդ տեղը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարության հաղորդած տվյալներին:

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը անցել է 330 հազարը: Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 326 հազար դեպք:

1 օրում Բրազիլիայում վարակվածների թիվը ավելացել է 20 803-ով: Այս ցուցանիշը դարձել է հերթական ռեկորդը՝ կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի դրական արդյունքների աճով: Ընդ որում, հարավամերիկյան երկրում վիրուսի հետևանքով մահերի թիվը ավելացել է 1001-ով՝ հասնելով 21 048-ի:

Ռուսաստանում, վերջին տվյալներով, կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 3250 մարդ, մոտ 100 000-ն ապաքինվել են: