Սխալմամբ ոստիկանության Կապանի բաժին տարված քաղաքացին ենթարկվել է բռնության. 168.am (լուսանկար)

14:12 • 24.05.20

Lուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։ Այս մասին գրում է 168.am կայքը:

Ձերբակալվածներից մեկը, ում քիչ առաջ ազատ են արձակել, պարզվում է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք:

Քաջարանի քաղաքացի Նվեր Խաչատրյանը սխալ բերման ենթարկվելուն զուգահեռ ենթարկվել է նաև բռնության: Մեր խմբագրությունը քաղաքացու մտերիմների կողմից ստացել է լուսանկարներ, որոնցից ակնհայտ է դառնում, թե ինչպես են նրա հետ վարվել ոստիկանական բաժանմունքում:

 

 

 

 

 

Սխալմամբ ոստիկանության Կապանի բաժին տարված քաղաքացին ենթարկվել է բռնության. 168.am (լուսանկար)