Քննարկում ենք մի քանի սցենար՝ դրանցից մեկով որոշում կկայացնենք. վարչապետը՝ համատարած արգելափակման մասին (տեսանյութ)

20:03 • 04.06.20

Մենք քննարկում ենք մի քանի սցենար, նաև քննարկում ենք դրանց տնտեսական հնարավոր հետևանքներն ու տնտեսական բեռը։ Այդ համատեքստում մենք կկայացնենք որոշումներ: Այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համատարած սահմանափակումների վերադառնալու հնարավորությունը:

«Այսինքն՝ մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի և մենք ստիպված լինենք այլ ճանապարհ գտնել: Ամեն դեպքում մի քանի սցենարներ ենք քննարկում և դրանցից մեկով որոշում կկայացվի»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Քննարկում ենք մի քանի սցենար՝ դրանցից մեկով որոշում կկայացնենք. վարչապետը՝ համատարած արգելափակման մասին (տեսանյութ)