Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 697, իսկ մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 11 221 է, մահվան դեպքերինը՝ 244
Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 221-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 176:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Հունիսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 68 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 244-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 15 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3468, փաստացի բուժվողներինը՝ 7509 (մեկ օրում ավելացել է 668-ով): Մեկ օրում թեստավորվել է 1809 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 63 459 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Կորոնավիրուսով վարակվելու վերջին երեք ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին հունիսի 1-ին՝ 570 դեպք, հունիսի 2-ին՝ 515 դեպք և մայիսի 28-ին՝ 460 դեպք:










