Իրանի իշխանություններն ազատ են արձակել 13 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի վետերան Մայքլ Ուայթին
ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան Մայքլ Ուայթը, որը ձերբակալվել էր Իրանում, ազատ է արձակվել և մեկնել Շվեյցարիա, որտեղից էլ կուղևորվի ԱՄՆ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Մայքլ Ուայթը հայրենիք կուղևորվի շվեյցարական կառավարական ինքնաթիռով: Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը բժշկի հետ միասին մեկնել է Ցյուրիխ, որպեսզի դիմավորի Ուայթին և ուղեկցի տուն:
Իրանի իշխանություններն 13 տարվա ազատազրկման դատապարտված Ուայթին ավելի վաղ արձակուրդ էին հատկացրել բանտից՝ բուժօգնության դիմելու համար, երբ վերջինս վարակվել էր կորոնավիրուսով:
Ուայթի դատավճիռը կայացվել էր 2019թ․ մարտին: Նա դատապարտվել էր Իրանի ղեկավարությանը վիրավորելու և համացանցում անձնական լուսանկար հրապարակելու համար:










