Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել իսրայելական օդային հարձակումը

23:51 • 04.06.20

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Իսրայելի օդային հարձակումները Համա նահանգի Մասյաֆ քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությանը:

«Մեր ՀՕՊ համակարգերը հետ են մղել Իսրայելի ագրեսիան Համա նահանգի Մասյաֆի քաղաքի օդային տարածքում»,- հաղորդում է գործակալությունը:

Ավելի վաղ իսրայելական ռազմաօդային ուժերի օդանավերի կողմից իրենց երկրի օդային տարածքը հատելու մասին հայտնել էին լիբանանյան լրատվամիջոցները: ԶԼՄ-ների տվյալներով՝ իսրայելական կործանիչները թռչելիս են եղել ցածր բարձրությամբ Բիբլոս և Քիսերվեն քաղաքների երկնքում: