Time հանդեսի նոր համարի շապիկը նվիրվել է Ջորջ Ֆլոյդի սպանությանը
Ամերիկյան Time հանդեսի վերջին համարի շապիկին հայտնվել են 35 աֆրոամերիկացիների անունները, որոնք ռասիզմի զոհ են դարձել ամերիրկյան հասարակությունում:
Time-ի շապիկն այս անգամ նվիրվել է սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը սպանվել է մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանության նախկին ներկայացուցիչ Դերեկ Չաուվինի կողմից:
Ինչպես փոխանցում է CNN-ը, Հատուկ հոդվածում, որը ստացել է ընդհանուր «Պառակտված երկիր» խորագիրը, ներկայիս ցույցերը նակարգրվում են որպես աննախադեպ 1968 թվականից ի վեր, երբ սպանվել էր քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգը:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:











