418 ծանր, 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ ունենք. արձանագրվել է 33 տարեկան քաղաքացու մահ (տեսանյութ)

19:35 • 04.06.20

Իրավիճակը շարունակում է լարված մնալ և էլ ավելի լարվել, սրանից է բխում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի մասին:

Նախարարը թարմ տվյալներ ներկայացրեց՝ նշելով,  որ այս պահին կա 418 ծանր վիճակում  գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի:   Մահացել է մեկ քաղաքացի, որը 33 տարեկան էր, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

«Որևէ մեկը՝ անկախ տարիքից, անկախ սեռից ապահովագրված չէ կորոնավիրուսով հիվանդության դրական ելքով: Այսինքն` մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք նոր իրողություններին»:

Մանրամասները՝ տեսանյութում