«Կորոնավիրուսը մեր սերնդի մեծագույն առողջապահական ճգնաժամն է». ՄԱԿ

19:45 • 04.06.20

Ելույթ ունենալով Պատվաստանյութերի հարցով համաշխարհային գագաթնաժողովում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը հայտարարել է, որ «Քովիդ-19» կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է դիտարկվի որպես «ժողովրդական պատվաստանյութ»:

««Քովիդ-19»-ը մեր սերնդի մեծագույն առողջապահական ճգնաժամն է, և այս պահին մենք ոչ մի պատվաստանյութ չունենք: Քանի որ միասին աշխատում ենք այն ստեղծելու ուղղությամբ, կարևոր դաս ունենք քաղելու: Պատվաստանյութն ինքնին բավական չէ. մենք համաշխարհային համերաշխության կարիք ունենք, որպեսզի վստահ լինենք, որ յուրաքանչյուր ոք ամենուր հասանելիություն կունենա: «Քովիդ-19»-ի պատվաստանյութը պետք է ծառայի համաշխարհային հասարակությանը, այն պետք է լինի ժողովրդական ատվաստանյութ»,- CNN-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտարարել է միջազգային կամզակերպության ղեկավարը:

Պատվաստանյութերի հարցով համաշխարհային գագաթնաժողով վիրտուալ ժողով է, ոը հրավիրել է Մեծ Բրիտանիան՝ համաշխարհային առաջնորդների հետ համագործակցության եղանակներ քննարկելու և կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծումը ֆինանսավորելու համար:  

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 6.6 մլն-ը, մահացածներինը՝ 380 000-ը: