Պատվաստանյութերի հարցով համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ 8.8 մլրդ դոլար է հավաքվել հետազոտությունների համար

23:24 • 04.06.20

Պատվաստանյութերի հարցով համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ, որը հրավիրել էր Մեծ Բրիտանիան, 8.8 մլրդ դոլար գումար է հավաքվել հաջորդ հինգ տարիների ընթացքում պատվաստանյութի հետազոտության համար:

Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հինգշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Միջոցառումը, որի ժամանակ նախատեսվում էր 7.4 մլրդ դոլար հավաքել, գերազանցել է իր նպատակակետն ավելի քան մեկ մլրդ դոլարով:

«Մենք ֆանտաստիկ 8.8 մլրդ դոլար ենք հավաքել Gavi-ի՝ առաջիկա 5 տարվա կարևոր աշխատանքի համար»,- ասել է Ջոնսոնը:

Gavi-ն միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է միավորել հասարակությունն ու մասնավոր հատվածներին՝ բարելավելու համար պատվաստանյութերի հասանելիությունը: Ինչպես նշվում է կազմակերպության կայքում, գումար հավաքելու ջանքերն ուղղված են «հաջորդ սերնդին պատվաստանյութերով ապահովելուն»: