Իսրայելը չի մեկնաբանել սիրիական Մասյաֆ քաղաքի ուղղությամբ օդային հարձակում իրականացնելու մասին ԶԼՄ լուրերը
Իսրայելի բանակը չի մեկնաբանել սիրիական Մասյաֆ քաղաքի ուղղությամբ օդային հարված հասցնելու մասին ԶԼՄ տեղեկությունները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սիրիական կառավարական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Իսրայելի օդային հարձակումները Համա նահանգի Մասյաֆ քաղաքի մոտակայքում:
Ավելի վաղ իսրայելական ռազմաօդային ուժերի օդանավերի կողմից իրենց երկրի օդային տարածքը հատելու մասին հայտնել էին լիբանանյան լրատվամիջոցները: ԶԼՄ-ների տվյալներով՝ իսրայելական կործանիչները թռչելիս են եղել ցածր բարձրությամբ Բիբլոս և Քիսերվեն քաղաքների երկնքում:










