Իսպանիայի իշխանությունները մեկուսացման ռեժիմ են սահմանել Կատալոնիայի շրջաններից մեկում՝ «Քովիդ-19»-ի նոր բռնկումների պատճառով

20:20 • 04.07.20

Իսպանիայի իշխանությունները կորոնավիրուսի բռնկումների պատճառով մեկուսացման մասին նոր հրահանգ են արձակել Կատալոնիայի Լյեյդա նահանգում բնակվող 200 000 քաղաքացիների համար:

Ինչպես փխանցում է CNN-ը, սա առաջին սահմանափակումն է, որն իշխանությունները կիրառում են հունիսի 21-ին երկրում արտակարգ դրության ռեժիմի չեղարկումից հետո: Ռեժիմի չեղարկումից հետո մոտ 50 բռնկման դեպքեր են գրանցվել երկրի ողջ տարածքում, սակայն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Սեգրիա շրջանը:

«Մենք որոշել ենք վերահսկում սահմանել Սեգրիա քաղաքի շրջանում, որտեղ «Քովիդ-19»-ի վարակման տվյալների աճ է գրանցվել»,- ասել է Կատալոնիայի ղեկավար Կիմ Տոռան:

Իսպանիայում  մինչ օրս արձանագրվել է վարակման ավելի քան 297 հազար դեպք, որոնցից ավելի քան 28 000-ը՝ մահվան ելքով: