Սահմանադրությունը մշտապես դիտարկում ենք քաղաքացիների պաշտպանության օղակ, սակայն սահմանադրական կարգը նույնպես ունի պաշտպանության կարիք՝ քրեաիրավական մեխանիզմներով. Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)

15:16 • 05.07.20

Տպավորություն կա, որ Սահմանադրությունը մշտապես դիտարկում ենք քաղաքացիների պաշտպանության օղակ, բայց փաստն այն է, որ սահմանադրական կարգը նույնպես ունի պաշտպանության կարիք՝ քրեաիրավական մեխանիզմներով:

Այս մասին «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին հայտարարեց իրավունքի մագիստրոս Ռոբերտ Հայրապետյանը:

Աադրադառնալով սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման հոդվածներին, որոնց վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը տվել են ճշգիրտ դիրքորոշումներ, Հայրապետյանն ասաց.

«ՄՙԻԵԴ-ը ՍԴ-ի դիմումի հիման վրա տված իր խորհրդատվական կարծիքում անդրադառնալով 300.1 հոդվածին, հստակորեն նշել է, որ Սահմանադրությանը հղում տալով՝ Քրեական օրենսգիրքը պետք է ապահովի այնպիսի մեխանիզմներ, որ հնարավորություն տրվի որոշակիություն ապահովել այդ գործողության կատարման վերաբերյալ, որի արդյունքում էլ անձը կարող է կանխատեսել իր վարքագիծը կամ այդ վարքագծի արդյունքում վրա հասնելիք պատասխանատվությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իշխանության յուրացմանը՝ հատկապես Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով, ապա ըստ Հայրապետյանի՝ այդ գործողությունները վերջին ժամանակներում ամենաարդիական գործողություններն են:

«Դրանց համադրումը Քրեական օրնեսգրքի այդ հոդվածի հանցակազմի հատկանիշներին ամբողջությամբ օկուպացնում են ավելի լայն հորիզոններ այդ հոդվածի մեկնաբանության և այն արարքների որակման համար, որոնք ենթադրում են Քր. օրենսգրքի համապատասխան նորմի առկայություն կամ համապատասխան նորմով արարքի որակում»,-ասաց նա:

Հայրապետյանի դիտարկմամբ՝ ՍԴ դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը տարընկալումների և որոշ դեպքերում իրավական և քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկումների տեղիք է տալիս:

Մանրամասները՝ տեսանյութում։