Հորդանանում կարանտինը վերահսկելու նպատակով մարդկանց էլեկտրոնային թևնոցներ են բաժանել. РИА Новости
Հորդանանում սկսվել են հատուկ էլեկտրոնային թևնոցների փորձարկումները, որոնց միջոցով իշխանությունները մտադիր են վերահսկել մարդկանց կողմից սահմանված 14-օրյա տնային կարանտինի ռեժիմի պահպանումը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Հորդանանի ազգային համաճարակային կոմիտեի ղեկավար Նազար Ուբեյդատը:
Իշխանությունները նման կերպ կորոնավիրուսի դեմ պայքարելու որոշում են կայացրել, քանի որ տնային կարանտինի սահմանված ռեժիմի մի շարք խախտումներ են արձանագրվել:
Երկրի առողջապահության նախարարությունն էլեկտրոնային թևնոցներ է բաժանել 500 բնակչի՝ տնային կարանտին արդյունավետությունը բարձրացնելու և մեկուսացման ցուցում ստացած անձանց կողմից այլ անձանց հետ չշփվելու հարցում համոզվելու նպատակով:
Հորդանանի Թագավորությունում, ըստ պաշտոնական վիճակագրության, մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1150 դեպք, որից 902-ն արդեն առողջացել են, 10-ը՝ մահվան ելքով:










