Փրկարարներն ավտոմեքենան կիրճի եզրից քարշակումով դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված

12:28 • 05.07.20

Հուլիսի 4-ին, ժամը 21:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հին Մուշավան թաղամասից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհին հորդառատ անձրևից հետո գոյացած ցեխի պատճառով ավտոմեքենան սահել և արգելափակվել է կիրճի եզրում․ արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարական «ԿամԱԶ» մակնիշի տեխնիկայով փրկարարները քարշակումով արգելափակումից դուրս են բերել «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սենիկ Մ.)․ տուժածներ չկան։