Խոշոր հրդեհ՝ Երևանի Կողբի փողոցի տներից մեկում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. Shamshyan.com

00:28 • 05.07.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր`հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում:

Ժամը 20:30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբի փողոցի տներից մեկի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան և դեպքի վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ: Կրակն այնքան ուժգին է եղել, որ տեսանելի է եղել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտից: 

Հրշեջներն ու քաղաքացիները 1,5 ժամից ավելի պայքարել են կրակի տարածման դեմ, այնուհետև աշխատանքներ են տարվել կրակի տարածումը կանխելու և այն մարելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան, սակայն բնակիչը կրել է խոշոր չափի նյութական վնաս:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություն անցկացնելուց հետո: