Խորվաթիայում հուլիսի 5-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
Այսօր` հուլիսի 5-ի առավոտյան Խորվաթիայում բացվել են ընտրատեղամասերը. երկրում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Խորվաթիայի Պետական ընտրական հանձնաժողովին:
Ընտրական հանձնաժողովը գրանցել է շուրջ 3,85 միլիոն ընտրողի, նրանք կքվեարկեն շուրջ 7000 ընտրատեղամասու երկրում և երկրի սահմաններից դուրս: Արտերկրում քվեարկությունը սկսվել է դեռևս հուլիսի 4-ին: Խորվաթիայի Սահմանադրական դատարանը հուլիսի 3-ին հայտարարել է, որ երկրի բոլոր քաղաքացիների, այդ թվում` կորոնավիրուսով վարակվածների համար պետք է ապահովվի քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը: Վարակվածները կքվեարկեն իրենց հարազատների միջոցով, որոնք տան կամ բնակարանի շեմին քվեաթերթիկները կփոխանցեն հանձնաժողովի ժամանած անդամներին:
«Մեզ մոտ շուր 800 ակտիվ հիվանդ կա, տվյալները հստակեցվում են: Ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց շուրջ 10%-ը` 540 մարդ, հայտ է ներկայացրել, դա մեծ թիվ չէ: Մենք նրանց խնդրել էինք տեղեկացնել մինչև հինգշաբթի օրը, սակայն նրանք կարող են հայտ ներկայացնել ցանկացած ժամանակ, այդ թվում` քվեարկությունից մեկ օր առաջ և քվեարկության օրը, և այդ եպքում ընտրական հանձնաժողովը կապահովվի նրանց կամարտահայտումը»,-ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ընտրական հանձնաժողովի ղեկավար Ջուրո Սեսսան:
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ից (Երևանի ժամանակով 09:00) և բաց կլինեն մինչև 19:00-ն (Երևանի ժամանակով 21:00):
Ուսումնասիրությունների վերջին տվյալների համաձայն` խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար գլխավոր թեկնածուներն են երկրում իշշող, վարչապետ Անդրեյ Պլենկովիչի գլխավորած «Խորվաթական ժողովրդավարական համագործակցություն» աջ կենտրոնամետ կուսակցությունը, «Retsart» ընդդիմադիր կոալիցիան` երկրի նախագահ Զորան Միլանովիչի կողմից ղեկավարվող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ և աջ «Հայրենական շարժում» կուսակցությունը, որը գլխավորում է գործարար և երգիչ Միրոսլավ Շկորոն:










