«Մենք նշում ենք մեր պատմության, մեր հերոսների, մեր դրոշի ու մեր ազատության օրը». Դոնալդ Թրամփը տեսանյութեր և ֆոտոշարք է ներկայացրել անկախության տոնի միջոցառումներից (տեսանյութեր, լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է երկրի քաղաքացիներին ԱՄՆ անկախության օրվա առիթով և իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակել տոնական միջոցառումներից:
«Այս հիանալի օրը մենք նշում ենք որպես մեր պատմության, մեր հերոսների, մեր ժառանգության, մեր դրոշի ու մեր ազատության օր: Շնորհավոր բոլորի հուլիսի 4-ը»,-ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ նախագահը իր տոնական ելույթը նվիրել է ԱՄՆ հերոսների պաշտպանության թեմային, ԶԼՄ-ներին, ինչպես նաև չի մոռացել հերթական անգամ մեղադրել Չինաստանին կորոնավիրուսի համավարակի բռնկման համար:
«Անկախ ռասայից, մաշկի գույնից և հավատքից, մենք մեկ Ամերիկա ենք, և Ամերիկան մեզ համար առաջին տեղում է»,-նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ում ստեղծվելու է «Ամերիկացի հերոսների ազգային այգի», հերոսները լինելու են այդ այգու մի մասը:














