Ահազանգ է եղել, որ «Դալմա Գարդեն մոլում» ռումբ կա. աշխատակիցները և հաճախորդները տարհանվել են

15:47 • 06.07.20

ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է տարածել, որ ահազանգ կա, որ «Դալմա Գարդեն մոլում» ռումբ է տեղադրված։ Աշխատակիցները և հաճախորդները տարածքից դուրս են բերվել: Տեղում աշխատում են փրկարարները, ոստիկանները և շտապօգնության ծառայությունը:

Աշխատակիցը նշում է, որ կես ժամ առաջ իրենց ասել են, որ տարածքից դուրս գան՝«Ոչ մի բան չեն ասել, ասել են դուրս եկեք»: Աշխատակիցը նշեց, որ առավոտյան աշխատանքը ընթացել է նորմալ, ոչ մի տարօրինակ բան չի նկատել:

Նշենք, որ այս պահին, տարհանման աշխատանքներ են իրականացվում նաև «Մեգամոլ» առևտրի կենտրոնում․ ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է տարածվել, որ առևտրային կենտրոնի առաջին և երկրորդ հարկերում ռումբ կա տեղադրված, որոնք պետք է գործեին ժամը 13.50-ին:

Նկատենք, որ օրեր առաջ էլ «Երևան» մոլի էլեկտրոնային փոստին հաղորդագրություն էին ուղարկել, որ 3 ռումբ կա տեղադրված, սակայն իրականացված աշխատանքների արդյունքում, պարզվեց, որ ահազանգը կեղծ է եղել: