Ավելի քան մեկ միլիարդ եվրո. ԱՄՆ-ն հայտնել է, թե որքան գումար է ծախսել Գերմանիան ամերիկյան զորքերի տեղակայման համար 10 տարվա ընթացքում

19:17 • 06.07.20

Գերմանիան ԱՄՆ բանակի տեղակայման համար 10 տարվա ընթացքում գրեթե կես միլիարդ եվրո է ծախսել, հայտնում է spiegel.de կայքը: 

Այսպիսով՝ հրատարակության տեղեկություններով՝ գերմանական իշխանությունների կողմից բարձրաձայնած տարեկան 100 միլիոն եվրոյի չափով վճարումները իրական ծախսերի միայն մի մասն են կազմում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գերմանիայի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նշված ժամանակահատվածում 648,5 միլիոն եվրո ծախսվել է շինարարական աշխատանքների համար նախատեսված դրամաշնորհների, 333,9 միլիոն եվրոն՝ այսպես ասված պաշտպանական ծախսերի համար: Դրանք ներառում են ԱՄՆ նախկին ուժերին տրամադրված օգնությունը, ամերիկյան զինծառայողների կողմից պատճառված վնասի փոխհատուցումը և այլն:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Միացյալ Նահանգները «զորքերի տեղակայման համար մի քանի անգամ շատ է վճարում քան Գերմանիան», և Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազաները «շատ շրջաններում հիմնական տնտեսական գործոնն են համարվում»: Միայն 2020 թվականին ԱՄՆ-ն այդ նպատակների համար 7 տրիլիոն 234 միլիարդ եվրո է հատկացրել, այն դեպքում, որ Գերմանիան այդ պաշտպանական իրերի համար հատկացրել է 132,4 միլիարդ եվրո: