Հնդկաստանը շրջանցել է Ռուսաստանին կորոնավիրուսով վարակման ցուցանիշով՝ հայտնվելով «առաջատար» եռյակում

18:15 • 06.07.20

Հնդկաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 24 000 դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում ասիական երկիրը շրջանցել է Ռուսաստանին՝ հայտնվելով «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի տվյալները, Հնդկաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 700 724-ի: Իսկ Ռուսաստանում, որը վերջերս զբաղեցնում էր երրորդ տեղը վարակման ցուցանիշով, այդ թիվը կազմում է 687 862: Այստեղ վերջին մեկ օրում վարակման ավելի քան 6600 դեպք է արձանագրվել:

Հնդկաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների թիվը կազմում է 19 714: Ընդհանուր առմամբ, հավաճարակի բռնկման սկզբից ի վեր ապաքինվել է 425 568 մարդ:

Առաջին երկու հորիզոնականը կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև մահացության ցուցանիշներով զբաղեցնում են ԱՄՆ (ավելի քան 2.9 մլն վարակման և 132 000 մահվան դեպք) և Բրազիլիան (ավելի քան 1.6 մլն վարակման և 64 000 մահվան դեպք):